Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ կանայք պետք է տղամարդկանցից 20-30 րոպե ավել քնեն, որպեսզի պահպանեն իրենց առողջությունը:
Քնի գծով ամերիկացի մասնագետ Մայքլ Բրեուսը հայտարարել է, որ պարզվում է՝ տղամարդկանց առողջական վիճակի վրա անքնությունը այնքան էլ վատ հետևանք չի թողնում, նրանք ավելի դիմացկուն են:
Վերջին փորձերից մեկի արդյունքների համաձայն՝ օրվա ընթացքում կնոջ ուղեղը ավելի ինտենսիվ է աշխատում, քանի որ կանայք ստիպված են ավելի շատ խնդիրներ լուծել, քան տղամարդիկ: Հենց դրա համար էլ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պետք է ավելի շատ քնեն: Այս մասին հայտնում է Mama. com-ը: