Այդ երևույթի պատճառն այն ծրագիրն է, որով անդրոիդով հեռախոսները վերծանում են մուտք գործած տեքստային հաղորդագրությունները: Նախքան հաղորդագրությունը բացելը սմարթֆոնը ավտոմատ կերպով մշակում է մեդիաֆայլը՝ լինի դա լուսանկար թե տեսանյութ: Իսկ դա նշանակում է, որ մուտք գործած ֆայլը կարող է վարակել սարքը նույն վայրկյանին, տեղեկացնում է ubr.ua-ն:
Նման խնդիր վերջերս բացահայտվել է նաև Apple սմարտֆոնների դեպքում: Սակայն եթե վերջիններիս դեպքում համապատասխան խորհրդանշաններով հաղորդագրությունը ուղղակի խափանում է iPhone-ի աշխատանքը, ապա անդրոիդ-համակարգի դեպքում ցանցահենները կարող են ամբողջապես ղեկավարել սարքը: Օրինակ՝ ջնջել նրա պարունակությունը կամ աննկատելիորեն միացնել տեսախցիկը: