Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

Նախկին ամուսինը դանակով սպառնացել է մորթել կնոջը ու հանգստանալ, երբ նա «խոզի նման խռխռացնի»

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Սլավիկ Խ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ:

42-ամյա Սլավիկը մեղադրվել է սպանության սպառնալիքներ տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի դեկտեմբերի 29-ին, գիշերվա ժամը 2-ին Սլավիկն իր հետ վերցրել է բենզինով լի շիշ, գնացել է մարզի գյուղերից մեկը՝ իր նախկին կնոջ մորը՝ Անահիտին պատկանող տուն, նրան մեղադրել է իր և կնոջ բաժանության համար:

Ձախ ձեռքին պատրաստ պահելով բենզինով լի շիշը, իսկ աջ ձեռքով՝ վառվող ծխախոտը՝ Սլավիկը նախկին զոքանչի հասցեին տվել է սպանության սպառնալիքներ, հայտարարել է, թե սպանելու է նրան՝ բենզինով այրելու, դանակով հարվածելու է:

Նա ամբողջ ընթացքում դրսևորել է ագրեսիվ, վախեցնող, հարձակողական վարքագիծ: Ըստ մեղադրական եզրակացության՝ «սպառնալիքները հնչեցնելիս՝ Սլավիկ Խ.-ն փոխել է դեմքի միմիկաները, ձայնը դարձրել է վճռական, կոնկրետ: Նշված սպառնալիքները որպես հոգեբանական հարկադրանքի ձև օգտագործելով՝ Սլավիկ Խ.-ն տուժողի մոտ առաջացրել է տագնապի, վախի զգացումներ»:

Սլավիկի կողմից տրված սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ զգալով՝ տուժող կինը նրա ձեռքից վերցրել է բենզինով լի շիշն ու դեն է նետել, իսկ երբ տուժողի որդին ասել է, թե ոստիկանություն է զանգահարելու, Սլավիկ Խ.-ն հեռացել է:

Բացի այդ, մի քանի օր անց՝ 2015 թվականի հունվարի 6-ին, ժամը 19-ին Սլավիկ Խ.-ն գնացել է մարզի մեկ այլ գյուղում բնակվող նախկին կնոջ՝ Սաթիկի (անունը փոխված է) տուն, նորից միանալու, համատեղ ապրելու առաջարկ է արել ու վիճել է Սաթիկի հետ, ձեռքին եղած դանակը ուղղել է նախկին կնոջ պարանոցին, տվել է սպանության սպառնալիքներ՝ դարձյալ վախեցնող, հարձակողական տոնով, «դեմքի միմիկաները և ձայնը փոխելով»՝ ասել է, թե կմորթի, կսպանի կնոջը: Վերջինս սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ է զգացել, փորձել է սենյակից դուրս գալ, նրա դուստրը զանգել է ոստիկանություն: Սլավիկ Խ.-ն փախել է:

Ընդհանուր իրավասության դատարանում Սլավիկ Խ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: նա հայտնել է, թե Սաթիկն իր նախկին կինն է, Անահիտը՝ նրա մայրը:

Սաթիկն ամուսնալուծվել է իրենից, երեխաները գտնվում են Սաթիկի մոտ:

2014 թվականի դեկտեմբերի վերջին, կոնկրետ օրը չի հիշում, Սաթիկի հետ ցանկացել է խոսել, գնացել է նրա հայրական տան մոտ, զանգել է, բայց կնոջ հեռախոսն անջատված է եղել: Ինքը զանգել է նրա մայր Անահիտին, պահանջել է, որ նա հեռախոսը փոխանցի Սաթիկին:

Այդ ժամանակ տնից դուրս են եկել նրանց ընտանիքի անդամները, իրեն տարել են հարևանությամբ գտնվող մեկ ուրիշ տուն, այնուհետև այնտեղ են եկել ոստիկանները: Մինչև ոստիկանների գալը նախկին զոքանչ Անահիտը գնացել-եկել՝ իրեն ապտակներ է հասցրել, բայց ինքը ձայն չի հանել: Իրեն զրպարտում են, իր մոտ բենզինով լի շիշ չի եղել, ինքը նախկին զոքանչին սպանելու սպառնալիքներ չի տվել:

Սպանության սպառնալիքներ չի տվել նաև նախկին կնոջը, երբ գնացել է վերջինիս տուն: Այցի նպատակը եղել է այն, որ Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի մեկնելու համար ցանկացել է նախկին կնոջից 300 դոլար վերցնել…

Տուժող Անահիտը հայտնել է, որ ամբաստանյալ Սլավիկ Խ.-ն իր դստեր նախկին ամուսինն է: Դստեր հետ համատեղ ապրելու ընթացքում նա մշտապես դրսևորել է վատ վարքագիծ՝ չարաշահել է խմիչքը, վիճել է կնոջ հետ, պարբերաբար նրան ենթարկել է ծեծի: Արդյունքում դուստրը երեխաներին վերցրել ու հեռացել է, այժմ բնակվում է առանձին:

Ամուսնալուծության հարցում Սլավիկը, ըստ տուժողի, մշտապես մեղադրել է իրեն, սպառնացել է:

Դեպքի օրը նա զանգել է իրեն, հայհոյել ու սպառնացել է՝ ասելով՝ թող ամուսինը դագաղ պատվիրի, քանի որ շուտով վառելու, վերացնելու է իրեն: Դրանից հետո, ավելի ուշ ժամի, երբ ցանկացել են իրենց դարպասը փակել, Սլավիկը կանգնած է եղել դռնից երեք-չորս մետր հեռավորության վրա: Ինքը հարցրել է՝ այդ ժամին նա ի՞նչ է անում իրենց տան մոտ: Սլավիկն ագրեսիվ տոնով հայտարարել է, թե եկել է իրեն բենզինով վառելու:

Այդ ժամանակ ինքը նրա մի ձեռքին նկատել է բենզինով շիշ, մյուս ձեռքին՝ վառվող ծխախոտ: Ինքը համոզված է եղել, որ նա ընդունակ է իրեն բենզինով այրելու, վախից ձեռքը գցել-խլել է բենզինով շիշն ու նետել է մի կողմ: Ձայնից դուրս է եկել իր որդին, զանգել է ոստիկանություն, Սլավիկը հեռացել է:

Տուժողը պնդել է, որ սպանելու սպառնալիքներ տալու ժամանակ Սլավիկի պահվածքը եղել է չարացած ու ագրեսիվ, նա բղավել է, իսկ ինքը լարվել ու վախեցել է, հավատացել է, որ նա կարող է իրեն սպանել…

Տուժող Սաթիկը հայտնել է, որ Սլավիկ Խ.-ի հետ գտնվել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ: Բայց 2014 թվականի դեկտեմբերին բաժանվել է նրանից, չորս անչափահաս երեխաների հետ բնակություն է հաստատել մարզի գյուղերից մեկում:

Համատեղ ապրելու ընթացքում Սլավիկը պարբերաբար ծեծել է իրեն, դրան ականատես են եղել երեխաները: Հեռանալուց հետո էլ նա հանգիստ չի թողել իրենց, անընդհատ զանգել է, սպառնացել ու հայհոյել:

2015 թվականի հունվարի 6-ին իր ինքնազգացողությունը վատ է եղել: Ժամը 19-ի սահմաններում ինքը քնած էր, արթնացել է երեխաների բղավոցներից: Տեսել է, որ Սլավիկն է եկել, երեխաները փորձում են չթողնել, որ նա մոտենա իրեն:

Սլավիկը կանգնած էր դանակը ձեռքին, իսկ երեխաները գոռում էին, որ նա չմոտենա ու իրեն չխփի: Բայց նա դանակը պահել է իր պարանոցի ուղղությամբ, ագրեսիվ տոնով ասել է, թե խոզի պես մորթելու է իրեն, իր խռխռոցը լսելուց հետո միայն կարող է հանգստանալ:

Այդ պահին դուստրը ընկել է հոր դեմը, մի պահ կարողացել է դանակը վերցնել նրա ձեռքից, բայց Սլավիկը աղջկանից խլել է դանակը, նորից պահել է իր ուղղությամբ ու ասել է, թե մորթելու է:

Ինքն ու երեխաները սաստիկ վախեցել են, հավատացել են, որ կարող է սպանել: Նրա աչքերը կարմրած ու լայն բացված էին, սպառնալիքները տալիս էր բղավելով ու հայհոյելով: Նա հեռացել է այն բանից հետո, երբ դուստրը զանգել է ոստիկանություն:

Դատարանն արձանագրել է, որ Սլավիկ Խ.-ն նախկինում՝ 2010 թվականին, դատվել է զենքի գործադրմամբ կատարած խուլիգանության համար, դատվածությունը մարված չէ:

Ըստ բնակության վայրի՝ Սլավիկը բնութագրվել է դրական՝ «որպես աշխատասեր, համեստ, բարի, ընտանիքին նվիրված, համայնքի բնակչության հանդեպ հարգալից անձնավորություն»:

Իսկ ըստ մեղադրանքի՝ այդ «ընտանիքին նվիրված հարգալից, բարի, համեստ» անձնավորությունը չորս անչափահաս երեխաների ներկայությամբ Սուրբ Ծնունդի օրը, երեխաներին նվերներ տալու փոխարեն, դանակով սպառնացել է կնոջը՝ ասելով, թե մորթելու է նրան ու լսելու է, թե ինչպես է խոզի պես խռխռացնում…

Անչափահաս երեխաները Սլավիկի խնամքի տակ չեն…

Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ Սլավիկ Խ.-ի կողմից:

Սլավիկը մեղավոր է ճանաչվել երկու դրվագով սպանության սպառնալիքներ տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով, վերջնական պատիժ է սահմանվել 1 տարի 2 ամիս ազատազրկումը:

Սլավիկ Խ.-ն կալանքի տակ կառնվի դատավճիռն օրինական ուժ ստանալուց հետո:

Մինչ այդ՝ դատավճիռը բողոքարկել է ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ խնդրելով իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ կամ նրա նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն:

Վերաքննիչ քրեական դատարան ամբաստանյալի չներկայանալու պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 14-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում