Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել է Գեորգի Մգեբրիշվիլին, որն ավելի վաղ զբաղեցնում էր պատիժների իրագործման հարցերով նախարարի պաշտոնը:
Այդ մասին Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա հայտարարել է, որ Գեորգի Մգեբրիշվիլին հաջող գործունեություն է վարել պատիժների իրագործման հարցերով նախարարի պաշտոնում և հաջողված բարեփոխումներ է իրականացրել նախարարությունում:
«Վստահ եմ, որ Գեորգի Մգեբրիշվիլին արդյունավետ կաշխատի ներքին գործերի նախարարի պաշտոնում»,- ասել է վարչապետը:
Հուլիսի 20-ին Ղարիբաշվիլին Պետանվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում ներկայացրել էր Վախթանգ Գոմելաուրիին, որն ընթացիկ տարվա հունվարից զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը: