Ultramir.net -ի փոխանցմամբ` Facebook-ը ստեղծել է Aquila (լատիներեն` արծիվ) անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) նախատիպ, որի միջոցով պլանավորում է ինտերնետը մատչելի դարձնել դժվարամատչելի շրջաններում: Այդ մասին նշված է ընկերության կայքում:
Իր թևերի բացվածքով ԱԹՍ-ն նման է Boeing 737 ինքնաթիռին, սակայն կրկնակի քիչ է կշռում: Իր արևային մարտկոցների շնորհիվ Aquila-ն կարող է նշված շրջանում օդում գտնվել մինչև 90 օր` տվյալներ փոխանցելով 18-27 կիլոմետր բարձրությունից: