Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան ուրախ է, որ հարձակվող Լիոնել Մեսսիի հետ հանդես է գալիս նույն թիմում:
«Մեսսիի հետ միասին տարբեր իրավիճակներում ենք հայտնվել և լավ ենք ճանաչում միմյանց: Նրա թիմակից լինելը մեծ առավելություն է յուրաքանչյուրի համար:
Լեոն յուրօրինակ ֆուտբոլիստ է: Հուսով եմ, դեռ երկար ժամանակ նրա հետ նույն թիմում կխաղամ»,- AS-ը մեջբերում է Ինյեստայի խոսքերը: