Tuesday, 23 04 2024
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի

Սահմանադրության փոփոխությունները կոնկրետ մեկ մարդու են անհրաժեշտ

Ընդդիմադիր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերն իրենց անհամաձայնությունն են հայտնում սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ՝ հիմնավորմամբ, որ այն վերարտադրության նպատակ է հետապնդում։ Հիմնադիր խորհրդարանն էլ առաջարկում է բոյկոտել այն։ Արդյո՞ք բոյկոտը կարող է արդյունավետ ճանապարհ լինել։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը չի կարծում՝ բոյկոտը ճիշտ ճանապարհ է. բոյկոտ լինում է այն ժամանակ, երբ հավատ կա ընտրության ինստիտուտի նկատմամբ, երբ գիտես, որ բոյկոտեցիր, քո փոխարեն լցոնումներ չեն իրականացնելու, և բոյկոտն աշխատելու է։ Նրա խոսքով՝ բոյկոտն իրականացնում են արևմտյան երկրներում, այս կամ այն ընտրությունների հետ կապված, այն էլ ոչ միշտ։

«Հայաստանում բոյկոտն իր դերը չի կատարում, և դրա լավագույն ապացույցը 2005-ի սահմանադրական փոփոխություններն են, երբ հասարակության զգալի մասը՝ և ոչ քիչ մասը, բոյկոտեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, բայց իշխանությունները կարողացան իրենց ուզած տոկոսային թիվը ստանալ։ Տվյալ դեպքում, երբ խոսքը վերաբերում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, չեմ կարծում՝ ճիշտ ձև է։ Չեմ կարծում, որ դա տրամաբանական և ճիշտ ձև է։ Այստեղ ճիշտ ձևերը երկուսն են ՝ այո-ն կամ ոչ-ը։ Կոնկրետ այսօրվա իրականությանը, կոռուպցիային, գների բարձրացմանը, արտագաղթին, եթե դեմ ես այսօրվա սոցիալական վիճակին, «դեմ» ես քվեարկում, եթե ոչ՝ ոչ։ Այսինքն՝ պայքարը սևի և սպիտակի մեջ է»,- ասաց նա։

Հարցին, թե որքանով է հանրության համար սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի տեքստը պարզ, և որքանով է հանրությունը պատրաստ այն բոյկոտելու, Արմեն Բադալյանը նշեց, որ խնդիրը տեքստը չէ, որովհետև հասարակության մեծ մասը չի էլ կարդալու, դա միայն մասնագետներն են կարդալու և մի քանի տասնյակ մարդիկ։

«Հասարակությունը շատ վաղուց տեքստեր չի կարդում, հատկապես գումարով քվեարկողներին գումարը տալիս են և ասում են՝ գնա՛, քվեաթերթիկի մեջ երկրորդ, չորրորդ կամ յոթերորդ համարին քվեարկի՛ր։ Նույնը տեղի կունենա նաև այս սահմանադրական փոփոխությունների հետ կապված։ Մի մասը, ովքեր դեմ են, կասկածում եմ, թե կարդացել են այդ փոփոխությունները, բայց ամեն դեպքում, հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխություններն ուղղված են գործող նախագահի վերարտադրությանը, այդ իսկ պատճառով էլ, եթե դեմ եք այսօրվա կյանքին, «դեմ» եք քվեարկում, կողմ եք՝ «կողմ» եք քվեարկում»,- հավելեց նա։

Մի մասը, նրա խոսքով, իհարկե չի գնա հանրաքվեին, կարհամարհի, կբոյկոտի, մյուս մասը հավատ չունի ընտրական ինստիտուտի նկատմամբ, ինչը շատ արդարացված է, բայց նրանք, ովքեր գնալու են, կա՛մ «դեմ» կամ «կողմ» են քվեարկելու, այսինքն՝ բոյկոտը սև և սպիտակի մեջ չի տեղավորվում։
«Այսօր քաղաքացուն չես կարող համոզել, որ գիտես, շաքարավազի ներկրման մենաշնորհ կա, և դրա մեղավորը սահմանադրությունն է, որ դատաիրավական համակարգը վերածվել է խեղկատակության, և դա փոխելու համար պետք է սահմանադրությունը փոխել, որպեսզի ունենանք իդեալական իրավական համակարգ։ Բայց հանրությանը բացարձակ չի հետաքրքրում սահմանադրության տեքստը։ Եվ ի սկզբանե այս ընտրությունները ոչ լեգիտիմ են լինելու։ Այս փոփոխությունները կոնկրետ մի մարդու են անհրաժեշտ, որովհետև եթե սահմանադրությունը չփոխվի, և այդ մարդը չդառնա ԱԺ նախագահ, ՀՀԿ-ն կպառակտվի և կվերանա»,- ասաց Արմեն Բադալյանը։

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ բոյկոտը, որպես գործիք, շատ հզոր է այն երկրներում, որտեղ մասնակիցների թվի վրա ազդեցություն չեն կարողանում ունենալ, իսկ մեզ մոտ մարդկանց որևէ տեղ գնալու ցանկությունը բավականին ցածր է ։ Բացի այդ՝ պետք է հաշվի առնել, որ մեծ թվով մարդկանց միգրացիոն արտահոսք է եղել, և մասնակիցները կլինեն ընտրության իրավունք ունեցողների 57-60 տոկոսը։ Ըստ նրա՝ եթե նորմալ երկիր լինեինք, և 10-12 տոկոսը չգնար, այն ակնհայտորեն կտապալվեր։ Բայց, ամենայն հավանականությամբ, ինձ թվում է՝ արդեն հրահանգ է տրված, որ սա պետք է անցկացվի։

Հարցին՝ հնարավոր է ընդդիմադիրները միավորվեն սահմանադրական փոփոխությունները տապալելու շուրջ, և արդյոք եթե միավորվեն, դրա տապալելու հնարավորությունը կա՞, սոցիոլոգը նշեց, որ չի զլացել և կարդացել է նոր սահմանադրության տեքստը, իրականում դեմ է շատ բաների, որոնք կան, բայց շատ բաներ էլ դրական է գնահատում։

«Մտավախությունս այն է, որ ստացվում է այնպես, որ մեզ մոտ տասը տարին մեկ սահմանադրություն է փոխվում, և սա դառնում է ավանդույթ, և իմ դեմ լինելու հիմնական պատճառը դա է։ Երբ ասում են՝ սահմանադրությունը վերարտադրության միտում ունի, ես դա մի փոքր այլ կերպ եմ դիտարկում։ Քանի որ սերունդը, որին իշխանությունը պատկանում է, տարիքային առումով մոտենում է կրիտիկականին։ Այստեղ վտանգն այն է, որ սահմանադրությունը փոխվեց, սկսելու են օրենքները փոխվել։ Մենք այս ընթացքում, մանավանդ առանց ներքին ռեսուրսի, մնալու ենք ռուսական «կատոկի» տակ»,- ասաց նա՝ հավելելով, թե չի հավատում, որ ընդդիմությունը կարող է միավորվել։ Եվ եթե այս իշխանությունը նպատակ է դրել կյանքի կոչել այս սահմանադրությունը, միանշանակ այն կյանքի կկոչվի։ Սոցիոլոգի խոսքով՝ 2005 շարժումը ավելի հզոր էր, բայց ոչ մի բանի չհասավ։

«Բացի այդ, եթե ընդդիմադիրները հայտարարում են, որ դեմ են, մենք էլի չենք իմանում, այսինքն՝ ես այնպիսի տպավորություն ունեմ, որ իրենք «ոչ» են ասում, որ իրենց տեղը ծանրացնեն, հիմա հայտարարում են՝ դեմ են, որ գնան վաղը ՀՀԿ-ին ասեն՝ լավ էլի, մեզ տեղ տուր ԱԺ-ում, եթե ինձ տեղ տաք, ես դուրս կգամ այս պայքարից։ Մի քիչ էժան խաղեր են»,- ասաց սոցիոլոգը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում