Անգլիայի սուպերգավաթի խաղարկության «Արսենալ»-ի դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտաբերել ՝ Ջոն Թերիի վերաբերյալ արտահայտած իր կարծիքն այն ժամանակահատվածում, երբ լոնդոնյան ակումբը գլխավորում էր Ռաֆայել Բենիտեսը:
«Այն մրցաշրջանից առաջ, երբ ես «Չելսի» վերադարձա, թիմը մարզում էր Ռաֆայել Բենիտեսը: Այն ժամանակ ցավում էի, որ Թերին չի մասնակցում եզրափակիչների, կարևոր խաղերի: Ենթադրում էի, որ նա խնդիրներ ունի»,- AS-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:
Հիշեցնենք՝ «արիստոկրատներ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Բենիտեսն աշխատել է 2012 թվականի նոյեմբերից մինչև 2013 թվականի մայիսը՝ դառնալով Եվրոպայի լիգայի գավաթակիր և Անգլիայի Պրեմիեր լիգայում զբաղեցնելով երրորդ տեղը: