Ինչպես հայտնել ենք, որ օգոստոսի 1-8 Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում տեղի է ունենալու մինչև 15 և մինչև 17 տարեկան պատանիների և աղջիկների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Արդեն հայտնել ենք պատանիների հավաքականների կազմերը, որոնք հանդես են գալու հանրապետության վաստակավոր մարզիչ Էդուարդ Կիզողյանի գլխավորությամբ: Իսկ ահա աղջիկները Լանդսկրոնայում մասնակցելու ՀՀ վաստակավոր մարզիչ, Քասաղի մարզադպրոցի ավագ մարզիչ Արման Ղազարյանի գլխավորությամբ, ով նաև այս առաջնությունում մինչև 17 տարեկանների պայքարին մասնակցող, Նանկին-2014 պատանեկան օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանի մարզիչն է: Այս տարիքային խմբի մեր մյուս մասնակիցը նույնպես Քասախից է՝ +69 կգ քաշային Արփինե Դալալյանը, ում մարզում է Տարոն Թովմասյանը:
Շվեդական Լանդսկրոնայի մրցահարթակում երկու հոգանոց թիմով հանդես կգա նաև մինչև 15 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականը: 63 կգ քաշային կարգում կմասնակցի երևանցի Լիանա Գյուրջյանը, իսկ +69 կգ քաշային կարգում գյումրեցի Աիդա Մանուկյանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: