Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հերքել է հաջորդ ամռանը «Մանչեսթեր Սիթի»-ն գլխավորելու մասին շրջանառվող լուրերը:
«Առաջին և վերջին անգամ եմ խոսում այս մասին: Ես «Բավարիա»-ի մարզիչն եմ: Շնորհակալ եմ ակումբին այդ հնարավորության համար: Կանեմ ամենը, որպեսզի թիմս հաղթանակներ տանի:
Ինչ վերաբերում է Էֆենբերգի խոսքերին այն մասին, որ Կլոպը կփոխարինի ինձ, ապա, հավանաբար, նա ավելի շատ բան գիտի իրավիճակի մասին: Չեմ կարող ասել, թե ինչ կլինի պայմանագրիս ժամկետի ավարտից հետո: Բայց կարող եմ վստահեցնել, որ այլ ակումբներից առաջարկներ չեմ ստացել»,- Bild-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը: