Այսօր՝ օգոստոսի 1-ին, երկու հանդիպումներով կմեկնարկի Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝
01.08.15 «Բանանց»-«Միկա», 18:00, «Բանանց» մարզադաշտ
01.08.15 «Փյունիկ»-«Ալաշկերտ», 19:00, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ:
Եվս երկու հանդիպում կկայանա վաղը՝
02.08.15 «Արարատ»-«Ուլիս», 17:30, «Հրազդան» մարզադաշտ
02.08.15 «Շիրակ»-«Գանձասար-Կապան», 17:30, Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտ