Լոնդոնի «Արսենալ»-ը համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալ»-ի հետ՝ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեմայի տրանսֆերի հարցում:
Լոնդոնցիները պատրաստ են 55 մլն եվրո վճարել Բենզեմայի տրանսֆերի դիմաց և 5-ամյա պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին:
Մինչ այժմ Բենզեման հիանալի էր զգում «արքայական ակումբ»-ում, սակայն թիմի նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կենտրոնական հարձակվողի գծում մտադիր է տեսնել Քրիշտիանու Ռոնալդուին, ինչի պատճառով Բենզեման կարող է տեղ չգտնել հիմնական կազմում:
Հիշեցնենք, որ Վենգերի ուշադրության կենտրոնում էին նաև Ռոբերտ Լևանդովսկին, Ալեքսանդր Լյակազետը, Էդին Ջեկոն, Պիեր Էմերիկ Օբամեյանգը: