Անգլիայի սուպերգավաթի խաղարկության հանդիպման նախօրեին Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի դարպասապահ Պետր Չեխին:
«Չեխը կարող է կրկնել Վան դեր Սարի ուղին «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Հոլանդացին «Ֆուլհեմ»-ից «Յունայթեդ» տեղափոխվեց հասուն տարիքում և երկար ժամանակ գերազանց ֆուտբոլ էր ցուցադրում:
Պետրը ջանասիրաբար մարզվում և հիանալի դրսևորում իրեն մարզումների ժամանակ: Կարծում եմ՝ նա դեռ երկար տարիներ կարող է բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել»,- Daily Mail-ը մեջբերում է Վենգերի խոսքերը: