Մանչեսթերի բնակիչ Մարկ Պինդերի 12-ամյա որդին անբուժելի հիվանդ է:
Տղայի ախտորոշումը պարզելու համար «Մանչեսթեր Սիթի»-ի 38-ամյա երկրպագուն խոստացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խորհրդանիշի տեսքով դաջվածք անել, եթե կարողանա 10 հազար ֆունտ հավաքել՝ որդուն հետազոտությունների տանելու համար: Այդպիսով, Պինդերը ցանկացել է ապացուցել, որ կյանքում անհնարին ոչինչ չկա:
Գումարի մի մասը երկրպագուն ուղղել է հետազոտությունների, մնացած մասը կծառայի երեխայի համար դեղորայքի ձեռքբերմանը: