Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հուսով է, որ մյունխենյան ակումբը կարող է առավելության հասնել «Վոլֆսբուրգ»-ի նկատմամբ Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկության հանդիպմանը, որը կայանալու է այսօր՝ օգոստոսի 1-ին:
«Ես ինձ հիանալի եմ զգում: Մարզումները հիանալի արդյունք են տալիս: Յուրաքանչյուրս գիտենք, որ հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար պետք է դիմակայենք լարված մրցակցության: Մենք մեզ թույլ չենք տալիս թուլանալ:
«Վոլֆսբուրգ»-ի դեմ նախորդ խաղը շատ բարդ էր մեզ համար: Այս անգամ մենք չպետք է այդքան սխալներ թույլ տանք: Մտադիր ենք նվաճել առաջին տիտղոսը մրցաշրջանում»,- Bild-ը մեջբերում է Լևանդովսկիի խոսքերը: