«Ուֆա»-ի պաշտպան Դենիս Թումասյանն իր կարծիքն է հայտնել Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 3-րդ տուրի շրջանակներում կայացած «Կուբան»-ի դեմ խաղի մասին:
«Մարտական խաղ ստացվեց, չնայած տապին: Մենք ֆիզիկապես լավ էինք նախապատրաստված: Այդ պատճառով կարողացանք բեկել խաղի ընթացքն ու պատասխան գոլ խփել: Գիտեինք, որ «Կուբան»-ն ավելի ակտիվ է լինելու հարձակման գծում և պատրաստ էինք դիմակայել:
Ոչ-ոքին արտագնա խաղում վատ արդյունք չէ: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ մենք խաղում էին շատ արագ ու բարձրակարգ թիմի դեմ»,- «Чемпионат»-ը մեջբերում է Թումասյանի խոսքերը: