«Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը գրառում է կատարել՝ թիմի կիսապաշտպաններ Թեո Ուոլքոթի և Սանտի Կասորլայի պայմանագրերը երկարաձգելու վերաբերյալ:
«Լավ օր է «Արսենալ»-ի ցանկացած երկրպագուի համար: Երկու բարձրակարգ ֆուտբոլիստներ մնում են «Արսենալ»-ում,-գրել է իր թվիթերյան էջում Օզիլը: