Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Համահայկական խաղերի մասնակից Երևանի հավաքական թիմի մարզիչներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի մասնակից Երևանի հավաքական թիմի գլխավոր մարզիչներին: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավաքական թիմին մաղթել է արդար մրցակցություն և մարզական հաջողություններ:

«Համահայկական խաղերի առանձնահատկությունը նրանում է, որ բոլոր թիմերն էլ հայկական են ու մրցակցությունն էլ` որքան էլ որ մրցակցություն, այնուամենայնիվ, նախ բարեկամական է: Ու մեծ հաշվով, բոլորիս ակնկալիքն այն է, որ ունենանք մարզական մեծ տոն, ինչը, համոզված եմ, այդպես էլ կլինի: Որպես տանտեր, անշուշտ, պետք է պատշաճ հյուրընկալենք մայրաքաղաք այցելած մեր բոլոր հյուրերին, բայց և պետք է անենք հնարավորը, որպեսզի Երևանի թիմը, ինչպես միշտ, ապահովի փայլուն մասնակցություն, նվաճի հաղթանակներ ու հերթական անգամ բարձր պահի Երևանի մարզական պատիվը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետին ներկայացնելով նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ ոլորտի պատասխանատուները նշել են, որ Երևանի մարզական պատվիրակությունը կազմված է շուրջ 500 մասնակիցներից և միակն է, որ մասնակցության հայտ է ներկայացրել խաղերի բոլոր 17 մարզաձևերի կանանց ու տղամարդկանց 31 մրցաշարերին:

Նաև նշվել է, որ մայրաքաղաքը ներկայացնող թիմերի համար քաղաքապետարանն ապահովել է մարզվելու և հմտությունները կատարելագործելու բոլոր պայմանները, ինչի համար Երևանի հավաքական թիմի մարզիչներն իրենց գոհունակությունն են փոխանցել քաղաքապետին: Նրանք նաև հատկանշել են, որ հատկապես վերջին տարիներին ոլորտի հանդեպ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքը խիստ ոգևորիչ է և լրացուցիչ ուժ է տալիս՝ ապահովելու նորանոր հաղթանակներ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը հստակ է, և Երևանի զարգացման ծրագրերով մայրաքաղաքում սպորտային կյանքի էլ ավելի աշխուժացմանն ուղղված ծրագրերը լինելու են շարունակական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում