Շվեյցարական 3 բանկեր ԱՄՆ իշխանությունների կողմից տուգանվել են ընդհանուր 8.4 մլն դոլարով՝ հարկերից խուսափող ամերիկացիներին սպասարկելու համար։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Համաձայն ԱՄՆ Արդարադատության նախարարության հայտարարության՝ կարգավորիչ մարմինը պայմանավորվածություններ է ձեռք բերել PKB Privatbank-ի և Credito Privato Commerciale-ի (Լուգանո), ինչպես նաև Falcon Private Bank-ի (Ցյուրիխ) հետ։
Համանման խախտումների համար ընդհանուր առմամբ տուգանվել են Շվեյցարիայի 25 բանկեր։