Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի ոստիկանությունը հուլիսի 29-ին ձերբակալել է Ջեյսոն «Ջեյս» Ալեքսանդրին, ով «Օրենք ու կարգուկանոն» ֆիլմի ռեժիսորն է։ Նա տվյալ սերիալը նկարահանել է 1994-2005 թվականներին։ Ձերբակալման պատճառը մանկական պոռնոգրաֆիա պահելու ու համացանցում այդօրինակ նյութեր տարածելու կասկածանքն է, որոնցում պատկերված են 16 տարեկանից փոքր երեխաներ։
Տվյալ գործի հետաքննությունը մեկնարկել է հուլիսի 24-ին։ Ոստիկանությանը հաջողվել է պարզել համակարգչի IP հասցեն, որից համացանցում տարածվել է մանկական պոռնոգրաֆիան։ IP հասցեն իրավապահներին բերել է Ալեքսանդրի տուն, ուր նրանք խուզարկություն են կատարել։
Ռեժիսորին հաջողվել է 10.000 դոլար գրավի դիմաց ժամանակավորապես ազատ արձակվել։ ԱՄՆ օրենսդրության համաձայն, եթե ապացուցվի Ջեյսոնի մեղավորությունը, ապա նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։