Լոնդոնի «Արսենալ»-ի ղեկավարությունը մտադիր է հարձակվողի իրավունքներ գնել մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակումը:
Daily Express-ի տեղեկությունների համաձայն՝ հաջորդ շաբաթ «զինագործներ»-ը կդիմեն Մյունխենի «Բավարիա»-ին՝ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերի ձեռքբերման պաշտոնական առաջարկով: Լեհ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ակումբը պատրաստ է 35 մն ֆունտ վճարել:
Հիշեցնենք՝ նախորդ մրցաշրջանում Լևանդովսկին 17 գոլ է խփել «Բավարիա»-ի կազմում: