Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Դիարբեքիրի նահանգի Հանիի շրջանում հարձակվել են զինվորական ավտոշարասյան վրա։ Նրանք ռումբ են տեղակայել ճանապարհին և շարասյան մոտենալուց հետո պայթեցրել այն։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է 3 զինծառայող, որոնց տեղափոխել են հոսպիտալ։
Շըրնաքի նահանգում էլ քուրդ զինյալները 4 տարբեր տեղերից նռնականետերով ու երկարափող զենքերով հարվածել են պարեկություն կատարող ժանդարմերիայի զինծառայողներին։ Բիթլիսի նահանգի Գյուրոյմակ շրջանում PKK-ականները հրկիզել են 6 մեքենա, որոնք պատկանել են Ջրային գործերի ծառայությանը։