Այսօր՝ հուլիսի 31-ին, Երկրի բնակիչները ականատեսը կդառնան հազվագյուտ երևույթի՝ կտեսնեն «երկնագույն լուսին»: Այս մասին գրում է Informing.ru-ն:
Միանգամից նշենք, որ հաջորդ անգամ նման երևույթ հնարավոր կլինի տեսնել միայն 2018-ին:
«Երկնագույն լուսինը» երևույթի ընդհանուր անվանումն է։ Այդ ժամանակ լուսինը պահպանում է իր սովորական գույնը, իսկ երկնագույն երանգը միայն դրա օպտիկական էֆեկտն է:
Գիտնականները «երկնագույն լուսին» ասելով՝ նկատի ունեն ամսվա ընթացքում երկրորդ լիալուսինը: