Լեգենդար Մայքլ Ջորդանը հայց է ներկայացրել մարզահագուստ արտադրող «Qiaodan Sports Co» չինական ընկերության դեմ և պարտվել դատավարությունը:
Բասկետբոլիստը չինացիներին մեղադրել է իր անունն անօրինական կերպով օգտագործելու մեջ, քանի որ Ջորդան ազգանվան չինական տարբերակն է Qiaodan: Բասկետբոլիստը հայտարարել է նաև, որ չինացիներն անօրինական կերպով օգտագործել են իր՝ «Jordan Brand» ապրանքանիշը, որը շատ նման է «Qiaodan Sports Co»-ին:
Դատարանը, սակայն, արձանագրել է, որ «Qiaodan» բառըունի ոչ միայն Ջորդանազգանվան նշանակությունը, որը նաև լայն տարածում ունեցող ազգանուն է: Իսկ ապրանքանիշում չկան դիմագծեր, որոնք նման կլինեն կոնկրետ մարդու դիմագծերի: