Բրիտանացի ֆիզիկոսները կարողացել են բարելավել արևային մարտկոցների առավելագույն ՕԳԳ-ն և մոտ 17 անգամ նվազեցնել դրանց քաշը շնորհիվ թիթեռի թևերի ուսումնասիրությունների։ Նրանք պարզել են, թե ինչպես են թիթեռները տաքացնում իրենց թևերը թռիչքից առաջ, ինչպես նաև ուսումնասիրել են դրանց ներքին կառուցվածքը։ Այս մասին ասվում է Scientific Reports ամսագրում։
Բերքին վնաս հասցնող որոշ տեսակներ իսկական փորձագետ են արևային էներգիայի կուտակման ոլորտում և այն իրենց կարիքներին ծառայեցնելու գործում։
Ինչպես հայտնում են կենսաբանները, թիթեռները, ինչպես նաև այլ միջատներ, տաքարյուն արարածներ չեն, և նրանք կարող են թռչել միայն այն ժամանակ, երբ նրանց թևերի շարժիչային մկաններն արևից լավ տաքանան։