Ավելի քան 1000 անօրինական ներգաղթյալներ գիշերը փորձել են ներթափանցել Եվրաթունել, որն անցնում է Լա-Մանշի տակով։ Նրանք այդ կերպ ցանկացել են Ֆրանսիայից հասնել Մեծ Բրիտանիա։ Այս մասին հայտնում է Parisien պարբերականը։
Տեղի ոստիկանության ներկայացուցչի հաղորդմամբ՝ ձերբակալվել է 30 մարդ։
Վերջին 4 օրերին մոտ 5000 ներգաղթյալ է փորձել ապօրինաբար անցնել Լա-Մանշը, հունիսի սկզբից մահացել է 9 ներգաղթյալ։
Չորեքշաբթի Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը հանձնարարել է այնտեղ ուղարկել ընդհանուր 10-հոգանոց իրավապահների երկու հավելյալ ջոկատ՝ Եվրաթունելում անվտանգության ապահովման համար։