Սթենֆորդի համալսարանի գիտաշխատողները պարզել են, որ համակարգչային տոմոգրաֆիան կործանարար ազդեցություն է ունենում մարդու ԴՆԹ-ի վրա, գրում է Informing.ru-ն:
Նման եզրակացությունների մասնագետները հանգել են գիտափորձերի արդյունքում, որոնց ընթացքում ուսումնասիրվել է համակարգչային տոմոգրաֆիայի ազդեցությունը մարդու բջիջների վրա:
Պարզվել է, որ այն ուժգնացրել է բջիջներում վնասվածքների առաջացման հաճախականությունը և գեների բարձր էքսպրեսիա է առաջացնում՝ պատասխանատու բջջի վերականգնման և կործանման համար: