Այսօր՝ հուլիսի 31-ին, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Եզնիկ Կողբացի 42 շենքի 20 բնակարանի բնակչուհին տևական ժամանակ է, չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե է ժամանել հրշեջ-փրկարարների խումբը, ովքեր հատուկ միջոցներով բացելով տան դուռը՝ հյուրասենյակի դռան մոտ հայտնաբերել են նույն բնակարանի բնակչուհի, 75-ամյա Ժանետա Հարությունյանի դին:
Այս պահին տեղում աշխատում են ոտիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ալեքսանդր Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև դի տեղափոխող բրիգադը: Դատաբժիշկն այս պահին դիակի զննման աշխատանքներ է կատարում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում