Բրիտանացի ամենահաջողակ կին գրող, Հարի Փոթերի ստեղծող Ջոան Ռոուլինգը հուլիսի 31-ին դառնում է 50 տարեկան, հաղորդում է First Post-ը:
Ռոուլինգը որոշել է իրեն նվիրել գրականությանը այն բանից հետո, երբ Հարրի Փոթերի մասին առաջին գիրքը բեսթսելլեր դարձավ: Մինչ պրոֆեսիոնալ գրող դառնալը բրիտանուհին ապրել է նպաստի հաշվին՝ ժամանակ առ ժամանակ զբաղվելով մանկավարժական գործունեությամբ:
2011-ին Ջոան Ռոուլինգը դարձավ աշխարհում առաջին կին գրողը, որին հաջողվեց իր ստեղծագործություններով մեկ միլիարդ դոլար աշխատել: