Saturday, 20 04 2024
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան

Երկրորդ փո՞ւլ, թե՞ «ազգովի խնդրանք»

Վենետիկի հանձնաժողովը հրապարակել  է Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հրապարակված դրույթների վերաբերյալ իր գնահատականը, որից պարզ է դառնում, որ ի թիվս մի շարք այլ անհամաձայնությունների՝ հանձնաժողովը դեմ է նաև խորհրդարանական ընտրությունների արդեն բավական աղմուկ հանած երկրորդ փուլի գաղափարին: Իսկ սա սահմանադրական բարեփոխումների առանցքային կետերից մեկն է, որտեղ բախվում կամ համադրվում են ներհամակարգային և ներիշխանական մի շարք շահեր:

Այս կետն այն է, ինչը ՀՀԿ-ի համար ապահովելու է անվերապահ բացարձակ մեծամասնություն կամ թույլ է տալու, այսպես ասած, կոլեկտիվացման սկզբունքով լուծել քաղաքական հարցերը, որոնք այլ կերպ ստիպված են լինելու լուծել փոխզիջումների միջոցով, թեև, իհարկե, ներհամակարգային փոխզիջումների: Բայց, ամեն դեպքում, առանց երկրորդ փուլի՝ ներհամակարգային մրցակցությունն ավելի մեծ հավանականություն ունի, ինչը, այսպես թե այնպես, համեմատության մեջ առավել դրական է, քան մրցակցության բացակայությունը կամ սահմանափակումը:

Եվ այսպես, Վենետիկի հանձնաժողովը դեմ է արտահայտվում այդ առանցքային կետին, ինչն էլ, իր հերթին, հարց է առաջացնում, թե ինչպե՞ս է վարվելու Սերժ Սարգսյանը: Վենետիկի գնահատականը Սերժ Սարգսյանի արձակուրդի տհաճ անակնկա՞լն էր, թե՞ այնուհանդերձ Սարգսյանը երկրորդ փուլը սահմանել էր ոչ միայն ներիշխանական առևտրի տեղ թողնելու համար, այլ նաև միջազգային և, ըստ էության, պատրաստ է հրաժարվել այդ գաղափարից, միայն թե՝ ինչ-որ բանի դիմաց:

Մյուս հարցն այն է, թե Վենետիկի հանձնաժողովը քաղաքական ի՞նչ խմորումներից հետո է որոշել հանդես գալ առանցքային կետերից մեկի հանդեպ փորձագիտական մերժումով: Ի վերջո, Վենետիկի հանձնաժողովի հետ մշակումների և աշխատանքի արդյունքում է կազմվել 1-7-րդ գլուխների նախագիծը, և մինչ այս հանձնաժողովը կարծեք թե որևէ կերպ չի ակնարկել երկրորդ փուլի դրույթին դեմ լինելու մասին: Սա կնշանակի, որ այս ընթացքում ինչ-որ բան փոխվել է, և պաշտոնական Երևանի ու Բրյուսելի միջև առկա է ինչ-որ անհամաձայնություն, ինչն էլ արտացոլվել է Վենետիկի հանձնաժողովում:

Գուցե պատահական չէ, որ Վենետիկը գնահատականը հնչեցնում է Եվրոպայի խորհրդի նախագահ Տուսկի Հայաստան կատարած այցից հետո: Որքա՞ն թանկ կվաճառի Սերժ Սարգսյանը երկրորդ փուլի գաղափարը Վենետիկի հանձնաժողովին, ասել է թե՝ Եվրամիությանը սահմանադրական բարեփոխումներին աջակցության դիմաց՝ դեռ կերևա ընթացքում: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյան-Եվրոպա քաղաքական բանակցության գիծը բացված է: Եվ այստեղ չպետք է բացառել, որ Սարգսյանը կարող է մինչև անգամ բանակցել իր վարչապետության շուրջ՝ ասելով, որ կա՛մ կայունություն պետք է ապահովել երկրորդ փուլի միջոցով, կա՛մ միայն իր վարչապետությունը կարող է կայունություն ապահովել խորհրդարանական ընտրությունների արդյունքում:

Սերժ Սարգսյանն իհարկե հայտարարել է, որ չի լինի վարչապետ: Սակայն, կարծում ենք, որևէ խնդիր չի ներկայացնում որևէ պատրվակով իրավիճակի փոփոխությունն ու հայտարարությունը, առավել ևս, երբ կա նաև «ազգովի խնդրանքի» հայտնի գաղափարը, որ յուրօրինակ կերպով առաջ են տարել և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ հետո Ռոբերտ Քոչարյանը. հիշում եք, որ վերջինս իր վերադարձի երեք պայմաններից մեկը համարում էր հասարակական պահանջը: Ինչո՞ւ չի կարող «ազգովի խնդրանքի» տարբերակ խաղարկելու մասին մտածել Սերժ Սարգսյանը: Այնպես որ չի բացառվում, որ հանձնելով երկրորդ փուլը՝ Սարգսյանը կփորձի ձեռք բերել «ազգովի խնդրանքի» իր իրավունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում