Կանանց կրծքի նկատմամբ տղամարդկանց «հետաքրքրությունը» գիտնականները բացատրել են նեյրոֆիզիոլոգիական պահանջներով, գրում է Naked-Science պարբերականը:
Ըստ Էմորիի համալսարանի պրոֆեսոր Լարի Յանգի՝ կնոջ կրծքի նկատմամբ սերը առավել հին նեյրոհոգեբանական համակարգի այլընտրանքային օգտագործման արդյունք է, որի նախնական խնդիրը մոր և երեխայի միջև կապվածության ձևավորումն է եղել:
Այլ խոսքով՝ մոր և երեխայի կապն ամրապնդող էվոլյուցիոն համակարգը պատասխանատու է դարձել զուգընկերների միջև հարաբերությունների «բարելավման» համար:
Այստեղ մեծ դեր է խաղում օքսիտոցին հորմոնի արտազատումը: