Աշխարհում առաջին անգամ բժիշկներին հաջողվել է վերականգնել այն հիվանդների ոտքերի շարժունակությունը, որոնց ստորին վերջույթները երկար տարիներ կաթվածահար են եղել: Դա արվել է առանց վիրահատական միջամտության: Այս մասին գրում է The Journal of Neurotrauma-ն:
Բուժումը տեղի է ունեցել մի քանի փուլուվ: 18 շաբաթվա ընթացքում, շաբաթական մեկ անգամ՝ 45 րոպե, հիվանդները զբաղվել են ֆիզիկական վարժություններով, մշակել են մկանները, ինչպես նաև 4 շաբաթ՝ օրական երկու անգամ, ընդունել բուսպիրոն դեղահաբը, որը կիրառվում է տագնապային նևրոզների բուժման համար:
Բացի դրանից՝ մարմնի վրա հատուկ էլեկտրոդներ են տեղադրվել, որոնք գոտկատեղի և պոչուկի շրջան հատուկ էլեկտրական ազդանշաններ են ուղարկել: Արդյունքում վերականգնվել է 5 հիվանդի շարժվելու ունակությունը: