Մայլի Սայրուսը MAC կոսմետիկ ապրանքանիշի հետ համագործակցության շրջանակներում ներկայացրել է շուրթերի համար նախատեսված փայլերի և շրթներկերի երկրորդ հավաքածուն: Instagram-ի իր էջում երգչուհին գովազդից լուսանկար է հրապարակել, որում ինքը բաց գույնի երկար մազերով է և վառ կարմիր շրթներկով:
Հավաքածուի վաճառքից ստացված շահույթը կրկին բարեգործական նպատակներով կօգտագործվի: MAC-ը գումարները փոխանցում է ՁԻԱՀ-ով հիվանդների հիմնադրամին: