Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մեկնելու է Մոսկվա։ Նա ներկա է լինելու «Բանակային միջազգային զորախաղեր 2015»-ի բացման արարողակարգին, որոնք օգոստոսի 1-15-ը անցկացվելու են Մոսկովյան մարզի զորավարժարանում։
Հաղորդվում է, որ այցի ընթացքում Հասանովը հանդիպելու է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Առաջին «Բանակային միջազգային զորախաղեր 2015»-ին մասնակցելու են 17 երկրի 57 թիմեր, 6 երկրի 20 դիտորդական խմբեր, Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի ներկայացուցիչներ։ Խաղերը ներառում են անապատային, ջրային և օդային տիպի 14 մրցաձևեր։