Tuesday, 23 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

«Հասարակությունը պետք է ընդվզի բռնապետական կարգի դեմ». հանրային քննարկում սահմանադրական փոփոխությունների դեմ

Ազատության հրապարակում այսօր՝ ժամը 19։00-ին, հանրային քննարկում է լինելու սահմանադրական փոփոխությունների թեմայով: Ներկայացվելու են դրա դեմ պայքարի ուղղությունները:

Հանրային քննարկմանը մասնակցելու հրավերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արձագանքել էին ոչ միայն քաղաքացիական մի շարք նախաձեռնությունների, ՀԿ-ների անդամներ, այլև անկախ մասնագետներ՝ իրավաբաններ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Սարգսյան իրավաբանական խումբ» իրավաբանական միավորման ղեկավար Տիգրան Սարգսյանը ասաց, որ մասնակցելու է քննարկմանը, քանի որ սահմանադրական փոփոխությունների շուրջ լայն հասարակական քննարկումները անհրաժեշտություն են: «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ջանք չխնայի իր հնարավորության սահմաններում իրազեկ լինելու համար: Այն, ինչ հրապարակվել է, կարծում եմ՝ լուրջ վերանայման կարիք ունի: Փոփոխությունները պետք է սահմանվեն ոչ թե վերևից, այլ հասարակության կողմից: Ճիշտ չեն այն պնդումները, թե հասարակ քաղաքացիները չեն կարող լավ հասկանալ սահմանադրական փոփոխությունների նախագծի մի շարք դրույթներ»,- ընդգծեց նա:

Ըստ Տիգրան Սարգսյանի՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի մի շարք դրույթներ պայթյունավտանգ են, պետական կառավարման համակարգում խոր ճգնաժամ կառաջացնեն, և այն ծանր հետևանքներ կունենա:

«Յուրաքանչյուրս լավ գիտակցում է, որ ազգային միասնություն մարմնավորելու համար անձը պետք է ընտրվի ազգի կողմից՝ ձայների ճնշող մեծամասնությամբ: Հակառակ սրան՝ նախագիծը սահմանում է, որ ՀՀ նախագահը կընտրվի ընտրիչների ժողովի կողմից: Սա լուրջ խնդիր է, առկա է պետական կարևորագույն ինստիտուտի հեղինակազրկման վտանգը»,- նկատեց իրավաբանը:

Նա շեշտեց, որ խնդիրը պետք է դիտարկել իրականության մեջ. «Ապագա ՀՀ նախագահը մոտավորապես կընտրվի այնպես, ինչպես հիմա նշանակվում է ՀՀ գլխավոր դատախազը: Նախ պետք է ԱԺ ունենալ, նոր միայն նախագահ ընտրող: Ազգային ժողովն իր որակներով շատ հեռու է պետական կառավարում իրականացնելու հնարավորություն ունենալուց. պետք է նոր Ազգային ժողով ունենալ, նոր միայն սահմանադրական փոփոխությունների հարց քննարկել»,- ասաց նա:

Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ եղած պատգամավորները չեն կարող պատգամավոր համարվել. «Արդյունքում, մենք կարող ենք ունենալ սուպեր վարչապետական, միակուսակցական կառավարման կարգ, որն աննախադեպ կլինի աշխարհում իր բացասական հետևանքներով: Կունենանք վարչապետական «բռնապետություն»,- շեշտեց նա:

Տիգրան Սարգսյանը նաև ընդգծեց, որ առաջարկվող այս սահմանադրական փոփոխությունները մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման հաշվին պետական իշխանությունը ընդարձակելու նպատակ ունեն: «Պիտի հասարակական պահանջով սահմանադրական փոփոխությունները միտված են լինեն մարդու և քաղաքացու իրավունքների ընդլայնմանը. լավագույն տարբերակը հասարակության կողմից ինքնակազմակերպվելն ու սահմանադրական փոփոխությունների սեփական նախագիծը ներկայացնելն է»,- եզրափակեց Տիգրան Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում