Friday, 19 04 2024
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Վենետիկի հանձնաժողովը նախնական գնահատական է ներկայացրել Սահմանադրության նախագծի վերաբերյալ. Panorama.am

Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում Սահմանադրության նախագծի վերաբերյալ նախնական գնահատականը, որի եզրակացության մեջ ողջունում է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջից:

Հանձնաժողովի եզրակացության համաձայն, ստեղծված նախագիծը, որը հանձնաժողովի հետ բաց երկխոսության արդյունք է, «շատ լավ հիմք է» երկրում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար:

«Այնուամենյանիվ, նախագծի վերաբերյալ մեր գնահատականը որոշ առաջարկներ է ներկայացնում փաստաթուղթը կատարելագործելու ուղղությամբ», -նշվում է ՎՀ եզրակացության մեջ:

ՎՀ փորձագետները հորդորում են, որ ընտրական համակարգը չպետք է մանրամասնորեն ներկայացվի Սահմանադրության մեջ: «Առավել մեծ թվով ձայներ ստացած կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների միջև ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու հնարավորության մասին դրույթը պետք է հանվի: Երկրորդ փուլի հնարավորությունը պետք է կարգավորվի Ընտրական օրենսգրքում», -նշված է ՎՀ փորձագետների նախնական գնահատականի մեջ:

Նշենք, որ նախագծում դա 89-րդ հոդվածի 4-րդ կետն է. «Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները»:

Բացի այդ, նրանք առաջարկում են Սահմանադրության նախագծից հանել նաև Ազգային ժողովում ողջ գումարման ընթացքում նոր խմբակցության ձևավորման արգելքը, քանի որ դա կարող է սահմանափակել ԱԺ պատգամավորի մանդատի ազատությունը:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում