Օգոստոսի 2-13-ը տեղի կունենան Համահայկական ամառային 6–րդ խաղերը: Մայր Հայրենիքի, Արցախի և Սփյուռքի միասնության գաղափարով համակված` խոշորագույն այս մարզական միջոցառման բացման նախօրեին դրոշներով զարդարվել և տոնական տեսք են ստացել մայրաքաղաքի պողոտաները, փողոցներն ու հրապարակները:
Երևանը տոնական տրամադրությամբ է դիմավորում Հայաստան ժամանող մեր հայրենակիցներին: