Իսպանական El Mundo Deportivo պարբերականը հարցում է անցկացրել երկրպագուների շրջանում՝ թիմի կազմը հզորացնելու վերաբերյալ նրանց կարծիքը պարզելու նպատակով:
Հարցման արդյունքում պարզվել է, որ երկրպագուների 51%-ը պահանջում է հզորացնել կատալոնական ակումբի պաշտպանության գիծը: Կիսապաշտպանության գծի հզորացման օգտին են քվերակել հարցվողների 11%-ը, իսկ հարձակման գծի՝ 6%-ը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական ակումբի կազմը համալրել են կիսապաշտպաններ Արդա Թուրանն ու Ալեյքս Վիդալը, ովքեր մինչ այդ հանդես էին գալիս «Ատլետիկո»-ում և «Սևիլիա »-ում՝ համապատասխանաբար: Բացի այդ շարք է վերադարձել պաշտպան Տոմաս Վերմալենը, ով վնասվածքների պատճառով բաց է թողել նախորդ մրցաշրջանի մեծ մասը: