Հանրապետության տարածքն օգոստոսի 1-4-ին կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում. հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: ԱզգաբնակչությանÕ ¨ խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում օգոստոսի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում օգոստոսի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 1-5-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +40 աստիճան:
Լուսանկարը՝ Armenpress-ի