«Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը «Մանչեսթեր Յունայթեդ» կտեղափոխվի: Անգլիական ակումբը 22 մլն ֆունտ կվճարի նրա տրանսֆերի դիմաց: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը:
Տեղեկությունների համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գործարքը հնարավոր կդառնա, երբ ավարտվի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի՝ «Յունայթեդ»-ից ՊՍԺ տեղափոխությունը:
Փարիզցիները, հավանաբար, 45 մլն ֆունտ կվճարեն 27-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Այդ գումարի մասն էլ «կարմիր սատանաներ»-ը կծախսեն Պեդրոյի իրավունքները ձեռք բերելու համար: