Սոցցանցերում օգտատերերը կիսվում են Արգենտինայում հազվագյուտ երևույթի մասին տպավորություններով։ Արգենտինայի երկնքում անցած գիշեր զանգվածային հրե գունդ է արագընթաց շարժվել։ Այն մայրաքաղաքի գլխավերևում երկինքը կանաչ է ներկել։
Ինչպես հայտնում է RT-ն, երևույթինն ականատես են դարձել հազարավոր մարդիկ, ովքեր անմիջապես սկսել են կիսվել տպավորություններով։
Երկրի մթնոլորտում այրվող օբյեկտը կարելի էր տեսնել ոչ միայն Արգենտինայում, այլև Ուրուգվայում, ինչպես նաև Բրազիլիայի հարավում։