Մեծ Սպիտակ շնաձուկն ավստրալացուն խանգարել է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, երբ նա ավարտում էր լողը «Ոսկե դարպասներ» կամրջից մինչև Ֆարալոնյան կղզիներ: 49-ամյա Սայմոն Դոմինգեսը արդեն լողացել էր 45 կմ-ից 38.6-ը, երբ նրա կողքին է հայտնվել շնաձուկը: Այս մասին գրում է TASS-ը:
Երբ լողորդը նկատել է շնաձկանը, նրան, բացի իրեն ուղեկցող մոտորանավակը բարձրանալուց, այլ բան չի մնացել:
«Ես իսկապես վրդովված եմ: Սակայն մենք ոչինչ չենք կարող անել բնության հետ, երբ նա որոշում է մեզ վրա շնաձուկ ուղարկել»,- ասել է Դոմինգեսը: