Thursday, 28 03 2024
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից

Մոսկվան չպետք է Բաքվին «Սմերչ» կամ «Բուռատինո» վաճառի, դրանք կոչնչացնեն խաղաղ բնակչությանը․ ռուսաստանցի ռազմական փորձագետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի ԱՊՀ երկրների ինստիտուտի՝ Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

Պարոն Եվսեև, վերջերս ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մի շարք հայտարարություններ հնչեցին, որոնցից ուշագրավ էր Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը: Նա Հայաստանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, թե ղարաբաղյան հակամարտության ամբողջական կարգավորումը հնարավոր է միայն Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո: Ձեր կարծիքով՝ կարգավիճակի հստակեցում Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ծայրաստիճան լարված իրավիճակում հնարավո՞ր է:

Իմ կարծիքով՝ ամերիկացի համանախագահը ճիշտ չի գնահատում ղարաբաղյան հակամարտության հետ կապված ներկայիս իրավիճակը: Հիմա ոչ թե պետք է խոսել այն մասին, թե ինչ կարգավիճակ կտրվի Ղարաբաղին, կամ որ տարածքները պետք է վերադարձվեն, այլ պետք է խաղաղություն ու վստահություն ստեղծել կողմերի միջև: Առանց վստահության և խաղաղության առաջ գնալ հնարավոր չէ: Դրա համար պետք է մի քանի քայլ անել, նախ՝ դիպուկահարներին հետ քաշել, հետո՝ ծանր սպառազինությունը: Հետո երբ ողջ սպառազինությունն ու դիպուկահարները հետ քաշվեն, կարելի է խոսել հակամարտության կարգավորման հետագա ընթացքի մասին:

-Բայց արդյոք ձեր թվարկածներն իրագործելն իրատեսակա՞ն է:

-Ես ամեն դեպքում կարծում եմ, որ հարցը պետք է այդպես դրվի: Ինձ, օրինակ, շատ անհանգստացրեց մարտ ամսին Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունները: Երբ պատերազմը դառնում է փաստացիորեն դիվերսիոն հետախուզական, այդպիսի պայմաններում վստահության մասին խոսք լինել չի կարող, մանավանդ երբ կան փաստեր առաջին գիծ ներթափանցելու մասին:

Վստահության բացակայության պայմաններում անիմաստ է խոսել Ղարաբաղի կարգավիճակի մասին: Հիմա պետք է հետ քաշել նաև թեթև սպառազինությունը: Մարտ ամսին օգտագործվում էին ականանետներ, այսինքն՝ այդ հակամարտության մեջ էլ ավելի մեծ թվով սպառազինություն է ներգրավվում, դա պետք է ֆիքսվի և բացառվի։ Միայն այդ դեպքում կարող ենք ասել, որ հակամարտության գոտում որոշակի վստահություն է առաջացել: Հետո նոր կարելի է խոսել այլ քայլերի մասին։ Օրինակ՝ Թուրքիայի տեսանկյունից ասեմ. Թուրքիան ասում է, որ պետք է ազատագրել 6 տարածքները, իսկ վերջին 7-րդ շրջանը մնա այն երաշխիքը, որ ադրբեջանական կողմը չխախտի իր վերցրած պարտականությունները: Այդպիսի մոտեցումը արմատապես սխալ է: Ես պարզապես չեմ հասկանում առանց վստահության ինչպես կարելի է հասնել կարգավորման։

-Պարոն Եվսեև, Դուք խոսեցիք սպառազինության և դիպուկահարների հետքաշման մասին, բայց մյուս կողմից Մոսկվան զինում է հակամարտող կողմերին: Հիմա 200 մլն դոլարի վարկի դիմաց Հայաստանին է զենք տրամադրում (ի դեպ, ռուսաստանյան ԶԼՄ-ները չեն բացառում Իսկանդեր Մ-ի վաճառքը), չի բացառվում նաև Ադրբեջանին նոր զինատեսակներ վաճառելու հանգամանքը: Սա նպաստում է խաղաղության և վստահության ամրապնդմա՞նը, թե՞ հակառակը:

Ես կարծում եմ՝ առաջին հերթին պետք է խոսենք Ադրբեջանին զենք տրամադրելու մասին։ Պետք է հստակ ասել, որ կան որոշ զինատեսակներ, որոնք հակամարտության գոտի չի կարելի տրամադրել: Դա առաջին հերթին վերաբերում է «Սմերչին», բացի այդ՝ «Բուռատինո և նրա համարժեքները»: Այդպիսի զինատեսակները ոչ մի կերպ չպետք է տրամադրվեին Ադրբեջանին. դա իմ սկզբունքային կարծիքն է: Դրանք կարող են օգտագործվել խաղաղ բնակչության դեմ և մեծ քանակությամբ զոհերի հանգեցնել:

Երկրորդ՝ խոսեցիք «Իսկանդեր»-ի մասին. որպես ռազմական փորձագետ՝ այդ զինատեսակը ես չեմ համարում Հայաստանի համար արդյունավետ: Ներկայիս դրությամբ Հայաստանի Զինված ուժերը, Ղարաբաղի պաշտպանության բանակը դրա կարիքը չունեն: Փաստացիորեն դիվերսիոն գործողություններ են ծավալվում, և պետք են զինատեսակներ, որոնք դիվերսիաները կկանխեն: Ադրբեջանական բանակը դիպուկահար հրացաններ ունի Իսրայելից տրամադրած, տարբեր տեսակի ականներ:

Գուցեև «Իսկանդեր»-ը լավ է , բայց չի կարող պաշտպանել առաջնագծում գտնվող զինվորներին: Պետք է առաջին հերթին զինվորներին պաշտպանել, ռադիոլուկացիոն կայաններ պետք է ունենալ, պետք են կապի ժամանակակից միջոցներ՝ հատկապես լեռնային շրջաններում: Ըստ իս՝ այլ բաների կարիք ՀՀ Զինված ուժերն ավելի շատ ունեն, քան «Իսկանդերներինը»:

Վերջին շրջանում իրավիճակը սահմանին նորից լարվել է: Շատ փորձագետներ այս իրավիճակը կանխատեսում էին հենց Բաքվում անցկացված եվրոպական խաղերի ավարտից հետո: Հայաստանի նախագահն էլ նշեց, որ մեզ համար Եվրոպական խաղերը նվեր էին, քանի որ սահմանին իրավիճակը հանգիստ էր, և հետո ողջ միջազգային հանրությունը համոզվեց, որ դա խաղաղության իմիտացիա էր։ Ըստ Ձեզ՝ ինչի՞ է ձգտում հակառակորդը:

-Այն, ինչի մասին խոսեցիք, ես նույնպես կանխատեսում էի դեռ մայիս ամսին, և նման իրավիճակ պետք է հենց օգոստոսի մոտ լիներ։ Ես ասել էի, որ Ադրբեջանը եվրոպական խաղերի ավարտից հոտո կփորձի աշխարհի ուշադրությունը գրավել Ղարաբաղում իրավիճակը սրելով: Այսինքն՝ այդ կերպ Բաքուն փորձում է միջազգային հանրությանն ասել, որ պետք է ոչ միայն ուկրաինական ճգնաժամով զբաղվել, այլև Ղարաբաղի խնդրով էլ հետաքրքրվել: Իսկ իրավիճակի սրումը Ադրբեջանի համար հիանալի միջոց է:

Միայն սրե՞լ իրավիճակը, թե՞ լայնամասշտաբ պատերազմն էլ չի բացառվում:

-Ադրբեջանը պատերազմ չի ուզում սկսել, որովհետև շատ վտանգավոր է դա տնտեսության տեսանկյունից։ Ես չեմ հավատում, որ Ղարաբաղում բլից-կրիգ կլինի:

Կարծում եմ՝ նախագահ Իլհամ Ալիևն էլ է դա հասկանում, և հիմա խոսքը չի գնում լայնամասշտաբ պատերազմի մասին: Խոսքը սադրանքների մասին է, բայց դրանք կարող են շփման գծի ողջ երկայնքով լինել: Եթե մարտ ամսին ականներ ու տանկեր էին գործադրվում, հիմա հրետանիներ կարող են աշխատել, դա կարող է իրավիճակն անկանխատեսելի դարձնել: Ըստ իս՝ Բաքուն չի ուզում լայնամասշտաբ պատերազմ, բայց եթե սադրանքները շարունակվեն, պատերազմ կարող է և սկսվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում