Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանիշով և լոգոյով շուկայում տարածվել են հուշանվերներ, տարբերանշաններ, որոնք պատրաստված են անհատ անձանց կամ ընկերությունների կողմից, և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չունեն համապատասխան արտոնագիր: Այս մասին տեղեկացնում են Համահայկական խաղերի համաշխարհա յին կոմիտեի մամուլի ծառայությունից:
«Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն պատասխանատվություն չի կրում շուկայում այդ ապրանքների վաճառքից ստացված շահույթի համար»,-ասված է կոմիտեի տարածած հայտարարության մեջ:
Լուսանկարը՝ Armenpress-ի