Hermès պայուսակների համար կոկորդիլոսների հետ դաժան վերաբերմունքի մասին պատմությունը տարօրինակ զարգացում է ստացել. կենդանիների իրավունքների պաշտպանները հայտարարել են, որ ձեռք են բերել նորաձևության տան բաժետոմսերը։ Այս մասին հայտնում է Buro 247.ru-ն։
Hermès-ում վստահեցրել էին, որ չեն խախտում ոչ մի չափորոշիչ, սակայն դա չէր կանգնեցրել PETA-ին։ Կենդանիների իրավունքների համար պայքարող կազմակերպությունը դիմել է հնարամիտ քայլի՝ փորձելով դադարեցնել էկզոտիկ և հազվագյուտ կաշվի կիրառումը։
«Որպես բաժնետեր՝ PETA-ն կպահանջի մշտական արգելք կոկորդիլոսի կաշվից աքսեսուարների և պայուսալների արտադրության վրա»,- ասել է PETA-ի բրիտանական մասնաճյուղի տնօրեն Միմի Բեհեչին։