Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Այս անգամ Խաչատրյաններն արժանի պատիժը կստանան

Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ հերթական ծեծկռտուքից տեսողությունը կորցրած Հարություն Զաքարյանը հինգերորդ անգամ վիրահատության է ենթարկվել։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հարութ Զաքարյանի ընկերը՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրեն, գործարար Տիգրան Կարապետյանը:

Վիրահատությունը կատարել է ԱՄՆ-ից Մոսկվա ժամանած բժիշկը։ Ըստ նրա՝ վիրահատությունն անցել է լավ, բայց տեսողության վերականգնման որևէ հնարավորություն այս պահին չկա, պարզապես սկսված բորբոքային պրոցեսները կանխվել են։ Այսօր արդեն վիրակապը կհանեն, և կնշանակվի հաջորդ վիրահատության օրը՝ հավանաբոր հոկտեմբերի վերջին նորից Հարութ Զաքարյանի աչքը կվիրահատեն։

Արդյոք այս անգամ Տիգրան Խաչատրյանը իսկապե՞ս պատասխանատվության կենթարկվի և կարճ ժամանակ անց նորից չի՞ լինի ազատության մեջ: Տիգրան Կարապետյանն ասաց, որ վստահ է, որ մայիսի 2-ին Սդղի գյոլի բոլոր մեղավորները արժանի պատիժ են ստանալու։

«Չեմ ուզում նախաքննության մեջ խորանալ, քանի որ Զաքարյաններն ունեն պաշտպան, և իրավական հարցերին պատասխանում է պաշտպան Լևոն Սահակյանը։ Միայն կասեմ իմ կարծիքը՝ մեղավորները արժանի պատիժ կստանան։ Այս անգամ այդ վստահությունը կա»,- ասաց նա։

Մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, թե այս օրերին Սուրիկ Խաչատրյանը փորձում է Զաքարյանների ընտանիքին փոխհատուցման առաջարկ անել, Տիգրան Կարապետյանը նշեց. «Զաքարյանները բարեգործություն չեն փնտրում, Զաքարյաններն արդարություն են փնտրում»:

Մեր ունեցած տեղեկություններով՝ երեկվանից նրանք, ովքեր Սղդի գյոլի ծեծկռտուքին վկա են եղել, Խաչատրյանների կողմից ճնշումների են ենթարկվում, բարեկամներ են միջնորդում, փորձում են վկաներին համոզել՝ հետ վերցնել ցուցմունքը, որ մնա միայն Հարություն Զաքարյանի ցուցմունքը։ «Վատ է լինելու, մեկ է՝ ինքը հետ է գալու»,- ասել են Խաչատրյանները վկաներին։

Հիշեցնենք, որ օրերս Սդղի գյոլ կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։

Տիգրան Խաչատրյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք, այն է` Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում