«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ակնարկել է, որ ակումբն այլևս չի զգում հարձակվող Մարիո Բալոտելիի ծառայությունների կարիքը: Այդ մասին հայտնում է The Independent-ը:
Իտալացի ֆուտբոլիստը թիմի հետ չի մեկնել Ասիայում և Ավստրալիայում կայանալիք նախամրցաշրջանային հավաքին, ինչպես նաև չի հայտավորվել «Հելսինկի»-ի և «Սուինդոն Թաուն»-ի դեմ ընկերական հանդիպումներին մասնակցելու համար:
24-ամյա ֆուտբոլիստը մարզվում է թիմից առանձին՝ Ֆաբիո Բորինիի և Խոսե Էնրիկեի հետ, ում տրանսֆերները նույնպես վաճառվելու են ամռանը:
Անգլիացիները ցանկանում են 10 մլն ֆունտ ստանալ Բալոտելիի տրանսֆերի վաճառքից, որի դիմաց մեկ տարի առաջ 16 մլն են վճարել: Մարիոյի գործակալ Մինո Ռայոլան նոր ակումբ է փնտրում ֆուտբոլիստի համար: