Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Ինչու են Հայաստանում ռուսական կապիտալով ընկերությունները 2015թ․ I կիսամյակում ավելի քիչ հարկ վճարել

Հայաստանում գործող ռուսական ընկերություններն այս տարի կրճատել են իրենց վճարած հարկերը: Ընդ որում՝ այդ ընկերությունները հիմնականում գտնվում են 1000 խոշոր հարկատուների առաջին հորիզոնականներում: Ավելին՝ այդ ընկերությունները մեր երկրի ռազմավարական նշանակության օբյեկտներ են և գործում են հանրային ծառայությունների ոլորտում: Այսինքն՝ այդ ընկերությունները ամեն օր առանձին-առանձին մտնում են Հայաստանի յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր քաղաքացու գրպանը: Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի անխտիր ամեն օր սպառում է ռուսական այս ընկերությունների ապրանքը կամ ծառայությունը: Այդ ընկերությունները նաև մենաշնորհային դիրք են զբաղեցնում իրենց ոլորտներում: Ռուսական այդ ընկերությունները համակարգում են մեր երկրի էներգետիկ ու կապի շատ կարևոր ոլորտները:

Եվ այսպես՝ Հարկային ծառայության հրապարակած խոշոր հարկատուների ցանկում ռուսական «ԳազպրոմԱրմենիա» ընկերությունը զբաղեցնում է առաջին հորիզոնականը 2015թ. առաջին կիսամյակում իր վճարած 24 միլիարդ 616 միլիոն դրամ հարկով: 2014թ. առաջին կիսամյակում այս ընկերությունը վճարել էր 23 մլրդ 366 մլն դրամ: Հայաստանի էներգետիկ ոլորտում ռուսական երկրորդ ընկերությունը, որն այս ցանկում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է: Այն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 8 մլրդ 833 մլն դրամ՝ անցած տարվա 5 մլրդ 477 մլն դրամի փոխարեն: Ճիշտ է, այս երկու ընկերություններն այս տարի ինչ-որ չափով ավելացրել են իրենց վճարած հարկերը, բայց ՌԴ-ին պատկանող և մեր երկրում գործող մի շարք ընկերություններ այս տարի պակասեցրել են իրենց հարկերը:

Բջջային կապի ոլորտում գործող «Արմենիա տելեֆոն կոմպանի» ընկերությունը, որը հայտնի է Beeline ապրանքանիշով, այս տարվա առաջին եռամսյակում վճարել է մոտ 7,7 մլրդ դրամ հարկ, մինչդեռ այդ ընկերությունը անցած տարվա նույն ժամանակաընթացքում վճարել էր մոտ 8,6 մլրդ դրամ՝ մոտ 840 մլն դրամով պակասեցնելով հարկերը: Բջջային կապի ծառայություն մատուցող ռուսական մյուս՝ «Ղ-Տելեկոմ» ընկերությունը 2014թ. առաջին ամիսներին վճարել էր 10 մլրդ 239 մլն դրամ, մինչդեռ այս տարի կտրուկ՝ ավելի քան կրկնակի նվազեցնելով հարկերը՝ վճարել է 4,2 մլրդ դրամ:

Իր հարկերը նվազեցրել է նաև Հայաստանի երկաթգծի կառավարումն իրականացնող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը՝ 1 մլրդ 844 մլն դրամից հասցնելով 1 մլրդ 765 մլն դրամի: Ավիացիայի ոլորտում գործող ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 1 մլրդ 293 մլն դրամ, անցած տարվա նույն ժամանակահատվածում վճարել էր 1 մլրդ 274 մլն դրամ: Այս ընկերությունը մի փոքր ավելացրել է հարկերը: Այս դեպքում էլ կարծիք կա, որ ռուսական այս ընկերությունը աստիճանաբար գրավում է Հայաստանի ավիաշուկան: «Արմավիայի» սնանկացումից և ավիաշուկայից դուրս գալուց հետո Հայաստանի իշխանություններն այս ոլորտում «բաց երկնքի» քաղաքականություն հայտարարեցին: Բայց արդյունքում մեր երկրի ավիաշուկայում գործող եվրոպական ընկերությունների մեծ մասը փակվեցին: Նրանց փոխարեն Հայաստանի ավիացիայի շուկայում իր դիրքերը ընդլայնեց ռուսական այս ընկերությունը: Ավելին՝ մի քանի տարի առաջ ստեղծվեց «Էյր Արմենիա» ավիաընկերությունը, որը պատկանում էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբորը՝ Վահան Հարությունյանին: Այս ընկերությունը ստացավ դեպի Ռուսաստան ամենաեկամտաբեր վեց՝ Երևան-Մոսկվա, Երևան-Կրասնոդար և այլ երթուղիներով չվերթ իրականացնելու թույլտվությունը, սակայն չդիմանալով ռուսական այս ընկերությունների հետ մրցակցությանը՝ դադարեցրեց գործունեությունը:

Նշենք նաև, որ այս ընկերություններից հատկապես էներգետիկ ոլորտում գործող ՀԷՑ-ի և «ԳազպրոմԱրմենիայի» դեպքում վստահություն կա, որ թաղված են կոռուպցիոն խնդիրների մեջ: Երկուսի դեպքում էլ հանրային կարծիք կա, որ մատակարարած թե՛ էլեկտրաէներգիան, թե՛ գազը ՀՀ քաղաքացիներին վաճառում են շատ բարձր գնով, բայց շատ ցածր որակով: Եվ այս երկու ընկերությունների նկատմամբ էլ թե՛ քաղաքացիների մոտ, թե՛ քաղաքական շրջանակներում կա մեծ դժգոհություն:

Իսկ ընդհանուր առմամբ ռուսական այս ընկերությունները միասին այս տարվա առաջին կիսամյակում վճարել են մոտ 47,9 միլիարդ դրամ հարկ անցած տարվա 51,6 մլրդ դրամի փոխարեն: Այսինքն՝ այս ընկերությունները մոտ 3,5 մլրդ դրամով այս տարի նվազեցրել են իրենց հարկերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում