Ընդհանրապես Վուդի Ալենը հրաժարվում է խոսել իր անձնական կյանքի մասին, բայց նոր հարցազրույցում, այնուամենայնիվ, պատասխանել է մի քանի հարցերի՝ կապված իր կնոջ` Սուն-ի Պրևենի հետ, հայտնում է Spletnik-ը: Հիշեցնենք, որ կինը ոչ միայն 35 տարով փոքր է նրանից, այլ եղել է նրա նախկին կնոջ որդեգրած աղջիկը:
Ռեժիսորը, ով այս տարի կդառնա 80 տարեկան, որոշ մտքեր է հայտնել ընտանիքի մասին:
«Հարաբերությունները ամենաբարդ բանն են, ինչին մարդկանց վիճակվում է հանդիպել: Մենք պայքարում ենք միայնության դեմ, մեզ համար բարդ է ծանոթանալ և պահպանել հարաբերություններ: Սակայն եթե քեզ ինչ-որ բան դուր է գալիս, հարկ չկա դրա վրա աշխատել:
Իմ բախտը բերել է: Արդեն 20 տարի է՝ ես երջանիկ ամուսնացած եմ: Չնայած նրանից մեծ եմ 35 տարով, սակայն դա ոչ մի նշանակություն չունի:
Նրա նկատմամբ ես ունեցել եմ հայրական զգացմունքներ: Նա դրանց պատասխանել է: Ինձ դուր է գալիս նրա երիտասարդությունը և էներգիան: Բայց ես նրան չեմ շտապեցրել, նա ժամանակ է ունեցել մտածելու և որոշում կայացնելու:
Նրան հետաքրքիր է եղել ինձնից ինչ-որ նոր բան իմանալ, նա սովորել է, և որոշ բաներով արդեն ինձ գերազանցում է»: