ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի գործարարների և ընկերությունների նկատմամբ, հայտնում է gazeta.ru-ն:
Նորացված սև ցուցակում մասնավորապես ընդգրկված են Ռոման Ռոտենբերգը, Սերգեյ Կուչենկոն և Ալեքսանդր Յանուկովիչը (Ուկրաինայի նախկին նախագահի որդին):
ԱՄՆ-ի իշխանությունները պատժամիջոցներ են մտցրել ընդամենը 11 ֆիզիկական անձի և 15 իրավաբանական անձի նկատմամբ` կապված Ուկրաինայի դեպքերի հետ:
Նախօրյակին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության երկարացված տնտեսական պատժամիջոցներին միացել է ևս 6 երկիր` Չեռնոգորիան, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Ուկրաինան: